Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի և Երկրապահի օրվա առթիվ

08.05.2023

Սիրելի՛ լոռեցիներ,

Հայրենական Մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ:
Հայ ժողովրդի զավակները մեծ ներդրում են ունեցել Հայրենական պատերազմում տարած հաղթանակի գործում՝ քաջաբար և անձնուրացաբար դրսևորելով իրենց ռազմի դաշտում և ապացուցելով իրենց մեծ նվիրվածությունը հայրենի հողին ու ազատության գաղափարին:
Հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել խաղաղության պահպանման համար: Նրանց մեջ քիչ չեն եղել նաև լոռեցիները: Այսօր կրկին ու կրկին մեր խոնարհումն ենք բերելու և հարգանքի տուրք ենք մատուցելու մեր հերոսների հիշատակին: Նրանց հիշատակը վառ ենք պահել մենք, անմար են պահելու նաև մեր զավակները:
Հենց նրանց սխրանքն է ոգեշնչել սերունդներին, ովքեր շատ տարիներ անց իրենց բազկի ուժն ու կամքի արիությունն են ցուցաբերել Արցախյան հերոսամարտերում:
Փա՛ռք, մեր տղաներին:
Մայիսը հայ ժողովրդի համար հաղթական ամիս է, և վստահաբար կարող եմ ասել՝ մեզ համար հաղթական մայիսներն ու հաղթական տարիները դեռ առջևում են: Մենք պետք է հաղթենք մեր հզոր տնտեսությամբ, գիտական նվաճումներով, մշակույթով: Իսկ դրա համար պետք է միասնական ու համախմբված լինենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
Սիրելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր,
մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38