Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
03.05.2023
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը, տարբեր խնդիրների բարձրաձայնմանը, հետևողականություն ցուցաբերում այդ խնդիրների լուծման ուղղությամբ։
Մեծ է ԶԼՄ-ների դերը նաև այլակարծության խթանման, հանրային կարծիքների ձևավորման գործում:
Ես, որպես մարզպետ, բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականություններն արհեստավարժորեն ու բարեխղճորեն կատարող լրագրողներին, կարևորում ձեր դերակատարությունը հասարակական-քաղաքական զարգացումներում: Ու շատ եմ ուզում, որ մեր լրատվամիջոցները միշտ պատվով կրեն իրենց լրագրողի կոչումը՝ սեփական գրիչն ու միտքը ծառայեցնելով միայն բարի և արդար նպատակներով:
Մաղթում եմ, որ ձեր գործունեությունը մշտապես ուղղված լինի մեր երկրի հզորացմանը, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը միշտ ազատ ու անկաշկանդ լինի և այդ ազատությունը ծառայի հանուն երկրի կայունության ամրապնդման: