Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ
28.04.2023

Սիրելի՛ հայրենակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:
Համերաշխության ու միասնականության գաղափարն է դրված այս տոնակատարության հիմքում: Վստահ եմ, այն կարևոր ուղերձ է մեզնից յուրաքանչյուրի համար: Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու նպատակի իրականացմանը և այդ հարցում կարևոր է բոլոր քաղաքացիների՝ թեկուզ և ամենափոքր ներդրումը: Վստահ եմ, հաջողելու ենք մեր բոլոր ձեռնարկներում:
Սիրելի՛ լոռեցիներ
Այս տոնը հրաշալի առիթ է նաև հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունների մասին ու վստահաբար ասելու, որ մենք այս երկրի, այս մարզի ու համայնքի լիարժեք և լիիրավ տերերն ենք:
Շնորհավո՛ր, Քաղաքացու օր: