Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

14.04.2023

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ոստիկանության համակարգում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, որոնք նպատակ ունեն բարձրացնելու համակարգում ընդգրկված ծառայողների աշխատանքի արդյունավետությունը, արդիականացնելու այն, ինչպես նաև վերացնելու բացասական ցանկացած դրսևորում։ Այս ամենն ուղղված է Հայաստանի ոստիկանության կայացմանն ու ամրապնդմանը: Ոստիկանության ողջ համակարգը՝ նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով են իրականացնում իրենց առաքելությունը՝ համոզմունքով, որ ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն և պաշտպանվածության զգացում ներշնչի։
Ոստիկանության շատ ծառայակիցներ իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի պաշտպանության համար մղվող մարտերում։ Ե´վ Արցախյան պատերազմներում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորել են մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք զոհվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, կամ հերոսաբար անմահացել են մարտի դաշտում։
Հավերժ փա՛ռք։
Հարգելի՛ ոստիկաններ
Լոռու մարզի բնակչությունը ապավինում է ձեզ կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների դեմ մղվող պայքարում:
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում անվտանգ ծառայություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36