Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.03.2023
Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի և միամսյակի մեկնարկի կապակցությամբ:
Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված ուշադրությամբ ու հոգատարությամբ, մեծարված ու սիրված՝ ձեզ շրջապատող բոլոր մարդկանց կողմից: Թո՛ղ բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին:
Հավատացե՛ք, բոլոր տղամարդիկ՝ լինի՝ հայր, եղբայր, ամուսին, թե՝ զավակ, անսահման երախտապարտ են ձեզ՝ ձեր հոգատարության, անափ համբերատարության և մեր շրջապատն ավելի գեղեցիկ ու ծաղկուն դարձնելու համար:
Երախտապարտ ենք ձեզ՝ հերոսներ ծնելու, շնորհակալ՝ հայոց պետականության սյուներն ամուր պահելու համար. չէ՞ որ ամուր է այն պետությունը, որն ունի ամուր ընտանիքներ, իսկ ընտանիքների ամրության երաշխավորները դուք եք, սիրելի՛ կանայք:
Վստահ եմ, որ ազգապահպանության կենսական այդ առաքելությունը հայ կանայք կշարունակեն միշտ՝ մնալով հարատևման երաշխիք` թե՛ հայրենիքում, թե՛ հայրենիքից դուրս։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, կրկին անգամ ջերմորեն շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն ու բազում հաջողություններ: