Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

27.01.2023

Սիրելի՛ լոռեցիներ,
այսօր մեր փառապանծ Հայոց բանակի օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, քանզի բանակն է մեր պետության ու պետականության երաշխավորը, մեր ուժն ու հպարտությունը:
Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, սպայինն ու գեներալինը, մեր քաջարի զինվորների ծնողներինն ու հարազատներինը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար:
Հայոց հզո՛ր բանակ,
մեր անկախության ու անվտանգության երաշխավոր,
շնորհավո՛ր տարեդարձդ:
Հանուն հայրենիքի պաշտպանության մեր բազմաթիվ զինվորների, սպաների, գեներալների, կամավորների անօրինակ սխրանքների, հերոսությունների շնորհիվ կարողանում ենք հաղթահարել մեզ բաժին հասած ծանր փորձությունները:
Այսօր էլ պետք է կարողանանք նայել գալիքին լավատեսորեն և յուրաքանչյուրս մեր տեղում, մեր հնարավորությունների չափով անել ամեն ինչ մեր երկիրն ավելի լավը դարձնելու, մեր բանակն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:
Մի բան ակնհայտ է ու անվիճելի, որ հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ, շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխավորը Հայոց բանակն է, մեր քաջարի մարտիկները:
Ուզում եմ Հայոց բանակի օրվա առիթով կրկին ու կրկին շնորհավորել զինվորական գործի բոլոր նվիրյալներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին համբերության, տոկունության համար:
Այս տոնական օրը, պարտավոր ենք հիշել ու մեր խորին խոնարհումը հայտնել նաև հանուն հայրենքի նահատակված մեր հերոսների հիշատակին:
Հավերժ փա՛ռք ձեզ:
Փա՛ռք ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ:
Փա՛ռք ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ:
Փա՛ռք մեր նահատակներին:
Փա՛ռք առյուծներ ծնող մայրերին:
Շնորհավո՛ր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ օրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49