Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2022

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:
Այսօր տեղին է ընդգծել ու արժևորել ձեր մեծագույն ներդրումը արժեքավոր գրականության պահպանման ու հատկապես` երեխաների շրջանում գրքերի նկատմամբ սեր արթնացնելու գործում:
Դուք առանձնահատուկ հոգատարությամբ եք վերաբերում համաշխարհային գրականության մտքի գոհարներին ու խնամքով դրանք փոխանցում եկող սերունդներին: Ձեր գործը արժանի է բարձր գնահատանքի:
Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
շարունակե՛ք ձեր նպաստը բերել կիրթ ու հայեցի սերունդ դաստիարակելու անչափ կարևոր և պատասխանատու գործին: Մենք վստահ ենք, որ նաև ձեր շնորհիվ մեր գրադարանների ընթերցասրահները երբևէ չեն զգա ընթերցողների պակաս:
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ՝ ձեր պատասխանատու և նվիրական գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38