Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երկաթուղայինների օրվա կապակցությամբ
05.08.2022
Հարգելի՛ երկաթուղայիններ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Օգտվելով այս տոնական օրվա առիթից՝ թույլ տվեք բարեմաղթանքի խոսքեր հղել և անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեզ արհեստավարժության, պատասխանատվության և անշահախնդիր աշխատանքի համար:
Երկաթուղային տրանսպորտը, ինչպես հայտնի է, կարևոր նշանակություն ունի ցանկացած պետության, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետության բնականոն կենսագործունեության համար: Երկաթուղային տրանսպորտի կայուն գործունեությունը, բեռների անվտանգ փոխադրումը անհրաժեշտ պայմաններ են երկրի զարգացման համար: Այդ առումով Լոռու մարզը մեր երկրի համար միշտ կարևոր օղակ է եղել: Տասնամյակներ շարունակ հայ երկաթուղայինները՝ նրանց շարքերում լոռեցիները, աչքի են ընկել մասնագիտական հմտություններով, իմացությամբ և տոկունությամբ: Նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն ունի կարևորագույն այս ոլորտի զարգացման գործում:
Այսօր մենք ունենք ենթակառուցվածքների արդիականացման, ծառայությունների որակի բարելավման կարիք: Այս խնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, և վստահ եմ՝ պետություն-մասնավոր հատված հաջող համագործակցությամբ դրանք լուծում կստանան:
Կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ, լավատեսություն և մասնագիտական նոր նվաճումներ: