Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Ալավերդու օրվա», Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ
17.07.2022
Սիրելի ալավերդցինե՛ր, հարգարժա՛ն հանքագործներ և մետալուրգներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մեր սիրելի Ալավերդի քաղաքի խորհրդանշական օրվա և այս յուրահատուկ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ալավերդին ծնունդ է առել հենց որպես հանքագործների և մետալուրգների քաղաք՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, քաղաքի հանդեպ ձեր նվիրական ու անսահման սիրո գիտակցումի: Այսօր Ալավերդին Լոռու ամենայուրօրինակ բնակավայրերից մեկն է՝ փոքր, բայց հեքիաթային, աննկարագրելի գեղեցիկ բնությամբ և պատմական ու մշակութային տեսարժան վայրերով հարուստ:
Ոլորտի սիրելի մասնագետնե՛ր, ձեր քրտնաջան և ծանր աշխատանքն ապահովում է կայուն զարգացում, շենացնում է երկիրը: Վստահ եմ, որ ալավերդցու արարելու համառ ձգտումը կօգնի մեզ բոլորիս միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և դարձնել սիրելի քաղաքն առավել հարմարավետ ու զարգացած:
Սիրելի ալավերդցինե՛ր, կրկին շնորհավորում եմ, ձեզ ամուր առողջություն եմ մաղթում, լավատեսություն, անսպառ եռանդ, մեծ հնարավորություններ՝ հայրենիքի բարեկեցությունն ու տնտեսական հզորացումն ապահովելու գործում, ապրեք և արարեք հայրենի քաղաքում: