Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ

15.07.2022

Սիրելի՛ սպիտակցիներ
«Սպիտակի օր» տոնակատարության առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
Մաղթում եմ, որ ինչպես մեր մարզի մյուս բոլոր բնակավայրերը, Սպիտակը նույնպես մշտապես զարգացող ու ծաղկուն համայնք լինի՝ զերծ դժվարություններից, խնդիրներից ու հոգսերից:
Սպիտակցին մշտապես առանձնացել է տոկունությամբ, համբերատարությամբ, կարողացել է հաղթահարել ցանկացած դժվարություն և վերածնվել, ինչպես 1988-ի աղետալի երկրաշարժից հետո: Թող այլևս երբե՛ք չկրկնվեն նման արհավիրքները:
Սիրելի՛ հայրենակիցներ
ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը և համայնքային իշխանությունները անում և անելու են ամեն ինչ, որպեսզի համայնքը տարեցտարի ավելի զարգանա, բարեկարգվեն ենթակառուցվածքները, այգիներն ու պուրակները, ստեղծվեն ապրելու և արարելու նորանոր հնարավորություններ:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ բարօրություն, բարեկեցություն և խաղաղություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49