Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

04.07.2022


Սիրելի ՛լոռեցիներ,
շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:
Սահմանադրությունը ժողովրդի և պետության համար ունի կարևորագույն նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից է, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկը: Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեք է, որի նշանակության գիտակցումը և արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և ապագայի համար:
Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է, և Հայաստանի իշխանությունները հասարակության աջակցությամբ շարունակում են իրավական դաշտի բարեփոխումներն ու անկախ դատական համակարգի կայացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, իսկ այստեղ բնակվող յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իրավունքներն ու ազատություններն՝ առավել պաշտպանված:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը և հետևաբար յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է նաև օրինապաշտ, ինչպես նաև օրենքով պաշտպանված քաղաքացի ունենալը:
Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին:
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49