Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

21.06.2022

Սիրելի՛ բուժաշխատողներ,
առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
այսօր՝ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ, ջերմորեն ու երախտագիտության խորը զգացումով շնորհավորում եմ ձեզ, մաղթում, որ ծայրահեղ իրավիճակներում աշխատելու առթիներ այլևս երբեք չունենաք, որ ձեր բոլոր հիվանդները առողջացած ու երջանիկ տուն դառնան, որ ձեր անունը բարձր հնչի աշխարհի հանրահռչակ գիտնականների թվում, որ ձեր գիտական նվաճումներով նորանոր բացահայտումներ անեք առողջապահության ոլորտում՝ նպաստելով միլիոնավոր քաղաքացիների առողջացմանը և, այդպիսով, նաև բարձր պահեք հայ գիտնականի անունը:
Ձեր անսահման նվիրումը մեր հանրությունը տեսավ հատկապես համաճարակի դեմ պայքարում, ապա նաև 44-օրյա դաժան պատերազմի օրերին, երբ սեփական կյանքի գնով բազմաթիվ նվիրյալ բժիշկներ փրկեցին մեր զինվորների կյանքը: Հավերժ փա՛ռք ու խոնարհու՛մ նրանց հիշատակին:
Այսօր էլ դուք ամենօրյա պայքար եք մղում ռազմի դաշտում վիրավորում ստացած մեր զինվորների լիարժեք ապաքինման համար:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
կրկին ու կրկին շնորհավորելով ձեզ՝ ինձ իրավունք եմ վերապահում բոլոր լոռեցիների անունից երախտագիտություն հայտնելու յուրաքանչյուրիդ և առանձնահատուկ կերպով արժևորելու մեր մարզի այն բուժաշխատողների նվիրումն, ովքեր ամենօրյա իրենց աշխատանքով օգնում են մեր քաղաքացիներին, փրկում կյանքեր:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53