Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
29.04.2022
Սիրելի՛ լոռեցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եվ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարարությամբ կառուցել ու շարունակելու կերտել իր երազած հայրենիքը:
Խորին հարգանքի են արժանի ամենատարբեր մասնագիտությունների տեր մեր քաղաքացիները, ովքեր իրենց գիտելիքներով, հմտություններով, տաղանդով կարողանում են ստեղծել ու արարել՝ այս աշխարհը, իրենց հարենիքը, տունը ավելի լավը դարձնելու համար:
Առանձնապես կարևոր է աշխատանքի արդյունավետությունը, իսկ դա անհնար է առանց կրթության՝ իմացությունների, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացման:
Լոռին ևս առանձնանում է մարդկային ձեռքի ու մտքի արդյունք հանդիսացող արարումներով՝ վանքերով ու եկեղեցիներով, ճանապարհներով ու կամուրջներով, գործարաններով ու բնակելի շենքերով, գյուղատնտեսությամբ: Մեր մարզում ևս զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահության, ծառայությունների մատուցման և մի շարք այլ բնագավառներ, և այս ամենը նույնպես տքնաջան աշխատանքի արդյունք է: Եվ ես՝ որպես մարզի ղեկավար, գլուխ եմ խոնարհում բոլոր արարող ու բարիք ստեղծող մարդկանց առջև:
Փա՛ռք աշխատանքին ու երկիրը զորացնող, շենացնող աշխատավորին:
Շնորհավո՛ր Աշխատանքի օր: