Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22.04.2022
![](http://lori.mtad.am/files/n_pics/31610_s.jpg)
Սիրելի՛ լոռեցիներ
այսօր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու օրն է, և մենք գլուխ ենք խոնհարհում մեկ միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակին: Նրանք անողոք յաթաղանին զոհ գնացին միայն նրա համար, որ հայ էին: Խաղաղություն նրանց շիրիմներին:
Մենք հիշում ենք նաև նրանց, ովքեր հաղթահարելով անմարդկային տառապանքները, վերապրելով Մեծ եղեռնը, վերահաստատվեցին մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ վառ պահելով հայի ինքնությունը:
Ավա՜ղ, հայրենիքի մի հատվածի կորուստը, միլիոնուկես մարած կյանքերը հանգեցրին նաև այլ կորուստների. մենք կորցրեցին մեր՝ դարերով կերտված հոգևոր, նյութական ու մշակութային արժեքները:
Ապրիլի 24-ը մեզ համար նաև սթափության օր է: Որպեսզի այլև չկրկնվեն նման ոճրագործությունները, անհրաժեշտ է, որ ողջ աշխարհը դատապարտի ու այլևս երբեք չհանդուրժի նման երևույթներ:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել ցեղասպանության փաստն ընդունած և դատապարտած բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, միջազգային հանրությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք, որ մենք պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել՝ զարգացնելու և հզորացնելու մեր հայրենիքը: