Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.03.2022

Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր
Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի և միամսյակի մեկնարկի առթիվ:
Մարտի 8-ը մեր տոնացույցում ամենասպասված և հատկապես մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ անսահման երախտիքի զգացումներ առաջացնող տոներից մեկն է: Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թո՛ղ բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին:
Հայոց պատմության էջերում հազարավոր վկայություններ կան այն մասին, որ մեր ազգի ու պետության համար ծանր իրավիճակներում կանայք հավասարը հավասարի պես տղամարդկանց հետ ոտքի են ելել` պաշտպանելու իրենց հայրենիքն ու տունը` միաժամանակ մնալով քնքուշ ու բարի: Վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները՝ համավարակը, ապա և 44-օրյա պատերազմը վառ վկայությունն էին ասվածի։ Դուք բազում անքուն գիշերներ անցկացրեցիք՝ պայքարելով հիվանդների կյանքի համար, դուք մեր քաջարի զինվորների հետ կռիվ տվեցիք ռազմի դաշտում: Դուք հերոս ծնող մայրերն եք: Խոնարհվում եմ ձեր առջև։
Վստահ եմ, որ ազգապահպան ու կենսական այդ առաքելությունը հայ կանայք կշարունակեն միշտ՝ մնալով հարատևման երաշխիք` թե՛ հայրենիքում, թե՛ հայրենիքից դուրս։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, կրկին անգամ ջերմորեն շնորհավորելով ձեզ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն ու բազում հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13