Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Շնորհավո՛ր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցվեց և ծաղիկներ խոնարհվեց սպարապետի արձանին
05.03.2022
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Վանաձորում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում:Այս տարին ևս բացառություն չէր։
Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: Այդ կապակցությամբ Սպարապետի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ուսանողներ, քաղաքացիներ։
Շնորհավո՛ր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ: