Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ
04.03.2022
Սրբազան հայր.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Դուք Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով եք առաջնորդում հավատացյալ Ձեր հոտը:
Ձեր կերպարով հույս, հավատ, զգոնություն և ուժ եք հաղորդում հավատացյալներին, օգնում դիմակայելու դժվարություններին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը:
Մեծ է Ձեր ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման գործում: Կրկին անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ, որ երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով: