Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ
28.02.2022
Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ՀԿ-ների միաջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ՝ ոլորտի բոլոր անդամներիդ, կամավորներին, քաղաքացիական ակտիվիստներին: Դուք աջակցում և առաջնորդում եք հասարակությանը։ Ձեզ միավորող գլխավոր նպատակն է օգտագործել սեփական ուժն ու կարողությունը, որ շրջապատի կյանքն առավել լավը դառնա:
Դուք հանրային շահով մտահոգված կառույցներ եք, մասնագիտական ամուր հիմքերով և փորձառու մասնագետներով համալրված կազմակերպություններ, որոնք բազմաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս, հետևողական են իրենց բարձրացրած խնդիրներին և առաջարկներին։
ՀԿ-ների օգնությամբ այսօր մեր երկրում բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հաջողությամբ լուծում ստանում։ Քաղաքացիների և պետության միջև դուք անհատի շահերը պաշտպանող կարևորագույն օղակն եք։
Այսօր համապատասխան փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող ՀԿ-ները ներգրվված են մեր կյանքի տարբեր ոլորտներում, հասարակական բազմաբնույթ ու կարևոր խնդիրների լուծման, լուրջ ծրագրերի իրականացման, տեսակետների և առաջարկների կյանքի կոչման, հետաքրքիր միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներում:
ՀԿ-ների կողմից արված աշխատանքը և՛ տեսանելի է, և՛ շոշափելի։
Շարունակե՛ք ձեր ակտիվ գործունեությամբ, անփոխարինելի ներուժով առավել լավը դարձնել հանրության կյանքն ու շրջապատը։
Մաղթում եմ ձեզ համառություն, հաջողություն, նոր մտահղացումներ, նպատակներ և բարի ծրագրեր։