Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

04.11.2021

Նոյեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Այդ առիթով սրտանց շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ գործընկերներ, մաղթում հաջողություններ և բավարարվածություն Ձեր ամենօրյա աշխատանքում։
Այսօր ինչ էլ ասենք, ինչպիսի գովեստի խոսքեր էլ հղենք, անհնար է գերագնահատել սոցիալական աշխատողի ստանձնած առաքելությունն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում:
Սոցիալական աշխատողի ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղված է բնակչության խոցելի խմբերի և նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը։ Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։
Դուք մշապես դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին եք՝ նրանց մեջ հույս և վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:
Ցանկացած իրավիճակում դուք պահպանում եք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը:
Ձեր արհեստավարժությունը պետք է ամոքիչ բալասան լինի դրա կարիքն ունեցող ցանկացած մարդու համար։
Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը և կայացումը հենց նպատակ ունի ամրապնդելու պետության հոգածությունը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ:
Մասնագիտական գիտելիքներից զատ, միայն սրտացավությունն է, որ ձեր աշխատանքին կավելացնի որակ և պրոֆեսիոնալիզմ, կդարձնի իսկական սոցիալական աշխատող՝ մոտ կանգնած մարդկային խնդիրներին և դժվարություններին։
Սիրելի՛ գործընկերներ, մաղթում եմ ձեզ հաջողություններ կյանքում, ինչպես նաև ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49