Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ

08.10.2021

Սիրելի՛ վանաձորցիներ
շնորհավորում եմ մեր սիրելի քաղաքի՝ Վանաձորի օրվա առթիվ:
«Վանաձորի օրն» այն եզակի տոներից է, որը համախմբում է բոլոր վանաձորցիներին, միմյանց հետ առավել սերտորեն հաղորդակցվելու ու բարեկամանալու հնարավորություն ստեղծում ու այս դեպքում բոլորին միավորողը մեկն է՝ սերը սիրելի քաղաքի, ծննդավայրի նկատմամբ:
Ծննդավայրում է հյուսվում մեր մանկության երազը, այստեղ ենք կայանում մենք՝ որպես պատանի ու երիտասարդ, որպես քաղաքացի՝ մեր հույզերով, երազանքներով ու նպատակներով: Այդ է պատճառը, որ սիրելի քաղաքի հետ կապված ենք հազարավոր թելերով, ու այն չափազանց թանկ է մեզ համար:
Այսօր, ինչ խոսք, մեր սիրելի քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է վերականգնել կանաչ ու հյուրընկալ քաղաք լինելու Վանաձորի երբեմնի համբավը՝ իր ենթակառուցվածքներով, պուրակներով ու այգիներով, ժամանցի գեղեցիկ վայրերով, և վստահ, քայլառքայլ հասնելու ենք այդ նպատակի իրականացման: Պետության աջակցությամբ իրականացվող աշխատանքներն այս ուղղությամբ արդեն իսկ տեսանելի են:
Վանաձորն ունի բոլոր հնարավորություններն ապահովելու համար ապրելու և արարելու արժանապատիվ պայմաններ:
Ես՝ որպես մարզի ղեկավար, հետևողական եմ լինելու Վանաձորին վերաբերող ցանկացած խնդրի լուծման հարցում և բոլոր քաղաքացիներից ակնկալում եմ ակտիվ համագործակցություն:
Եկեք սիրենք մեր քաղաքը, պահենք այն աչքի լույսի պես և անտարբեր չգտնվենք մեր քաղաքի հոգսերի և խնդիրների հանդեպ:
Տոնի առթիվ վանաձորցիներին մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան երջանկություն և ջերմություն:
Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր,
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ վանաձորցի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49