Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ
03.09.2021
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Մեծագույն հարգանքով ու խորին երախտագիտության զգացումով եմ խոսքս ուղղում ձեզ, քանզի դուք այն եզակի մասնագիտություններից մեկի կրողն եք, որը մեծագույն նվիրում ու անձնազոհություն է պահանջում:
Դուք ձեր գործի նվիրյալներն եք, այն մարդիկ եք, որոնց մեր քաղաքացիներն ապավինում են իրենց կյանքի դժվարին ու անլուծելի իրավիճակներում, ովքեր սեփական կյանքի գնով պատրաստ են կյանքեր փրկել:
Ձեզնից շատերը 44-օրյա այս պատերազմին նաև համալրեցին հայրենիքի պաշտպանների շարքերը, ոմանք` անմահացան: Խոնարհումս եմ ուզում հայտնել մեր հերոսների հիշատակի առջև ու նաև բոլոր այն փրկարարների առջև, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս:
Հավերժ փա՛ռք ձեզ:
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Ձեր մասնագիտական կարողությունների, արհեստավարժության շնորհիվ շատ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է եղել ոլորտային լուրջ արդյունքներ գրանցել, և այսօր այս համակարգը ամենակայացածներից է մեր երկրում ու գնալով՝ ավելի է կատարելագործվում:
Մարդիկ այսօր մեծ վստահություն ունեն ձեր նկատմամբ, իսկ դա ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է:
Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն և բարեկեցություն: