Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2021

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր,
Կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Այս օրը հայկական ու համաշխարհային օրացույցում ամրագրված այն եզակի տոներից է, որը մեզ՝ բոլորիս անխտիր, ուրախություն ու անասելի բերկրանք է բերում, հավատ ու վստահություն ապագայի հանդեպ, քանզի ամեն նոր ուսումնական տարվա մեկնարկ նման է երեխայի ծննդյան, այն յուրովի խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ:
Սպիտակ վերնաշապիկներով և ուրախ ժպիտներով փոքրիկներ, առաջին անգամ բուհ ոտք դնող ուսանողներ՝ լի հազար ու մի երազանքներով, ամենուր ծաղկեփնջեր, գունազարդ փուչիկներ, փայլուն ու ժպտուն աչուկներ, երբ մի պահ ետին պլան են մղվում բոլոր հոգսերն ու անասելի վստահություն է առաջնում, որ այս երեխաները, աշխարհին ասելիք ունեցող ուսանողները գալիս են հիմնավոր կրթություն ստանալու, գիտելիք ձեռքբերելու՝ հանուն մեր երկրի վաղվա պայծառ օրվա:
Առանձնակի ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ հատկապես առաջին անգամ դպրոց մտնող մեր բալիկներին՝ մաղթելով նրանց խաղաղ, կապույտ երկինք, բարեհաջող ուսումնառություն: Սա մի բոլորովին նոր իրականություն է ձեզ համար: Թող որ դպրոց կոչվող այս հեքիաթում իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները:
Հիշե՛ք ՝ մեր նման փոքր երկիրը ցանկացած բնագավառում պարտավոր է ունենալ բարձրակարգ մասնագետներ: Մենք աշխարհի ամենահզոր երկրների հետ կարող ենք ոտք մեկնել միմիայն այն դեպքում, երբ ունենանք հզո՛ր մտավոր ներուժ, իսկ դրա պոտենցիալը մենք վստահաբար ունենք:

Ջերմ շնորհավորանքներս եմ ուզում հղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց կարևոր առաքելությունը: Ցանկանանում եմ ձեզ աշխատանքային նոր լիցքեր ու եռանդ: Ձեր ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ: Վստահ եմ՝ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք:
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23