Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

23.08.2021

Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցնե՛ր
Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:
Հայաստանի անկախության հռչակագիրը ողջ հայության իղձերի լավագույն արտահայտումն է:
31 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի համար ստեղծված չափազանց ծանր իրավիճակում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, ինչն ազդարարում էր մի նոր դարաշրջանի սկիզբ հայ ժողովրդի համար. սա պատմական մեծ իրադարձություն էր յուրաքանչյուր հայի համար և այլևս անշրջելի հիմք դարձավ մեր անկախության ճանապարհին:
Անկախության հռչակագիրը հայ ժողովրդին ուղեկցեց դեպի սեպտեմբերին 21՝ դեպի իրական անկախ Հայաստան:
Վստահ պետք է լինենք, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության և ինքնիշխանության կորուստ:
Հայաստանի Հանրապետությունը պետք գոյատևի հավիտյան, ծաղկի ու զարգանա՝ բարձր ծածանելով մեր եռագույնը:
Կեցցե՛ անկախ Հայաստանը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23