Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու օրվա, Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ
18.07.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու օրվա, Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ
Սիրելի ալավերդցինե՛ր, հարգարժա՛ն հանքագործներ և մետալուրգներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ քաղաքի օրվա և այս գեղեցիկ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս երկու տոների համադրումը, փոխկապակցումը պատահական չէ, որովհետև Ալավերդին ծնունդ է առել հենց որպես հանքագործների և մետալուրգների քաղաք, հետզհետե ընդլայնվել, զարգացում ապրել ու մեզ է ներկայանում՝ որպես Լոռու ամենագեղեցիկ բնակավայերրից մեկը: Վստահ եմ՝ հպարտանում եք սիրելի ծննդավայրի ավանդույթներով, քաղաքի կոլորիտով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
հայ հանքագործի և մետալուրգի դժվարին աշխատանքը շենացրել է երկիրը, անգնահատելի դեր կատարել հայրենիքի պաշտպանության համար:
Այսօր էլ է այդպես: Հզորություն և տոկունություն պահանջող ձեր աշխատանքով դուք մեծապես զորավիգ եք մեր տնտեսությանը:
Մենք հպարտանում ենք, որ մետաղամշակման հնագույն օջախներից է համարվում նաև Լոռին, իսկ ներկայիս մեր հանքագործներն ու մետալուրգները հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում լավագույնը լինելու համբավն ունեն:
Կրկին շնորհավորում եմ, մաղթում քաջառողջություն, բարեկեցություն: