Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ
15.07.2021
Սիրելի՛ սպիտակցիներ
«Սպիտակի օր» տոնակատարության առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
Մաղթում եմ, որ ինչպես մեր մարզի մյուս բոլոր բնակավայրերը, Սպիտակը նույնպես մշտապես զարգացող ու ծաղկուն քաղաք լինի՝ զերծ դժվարություններից, խնդիրներից ու հոգսերից:
Սպիտակցին մշտապես առանձնացել է տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի ընկճել ձեզ:
Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել, ուղղել մեջքը: Դուք կարողացել եք ուժ գտնել և նորովի կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:
Հավատացնում եմ ձեզ՝ դժվարությունները խոր անցյալում են: ՀՀ կառավարության աջակցությամբ Սպիտակում ևս կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: Հավատացնում եմ ձեզ, դրանք լինելու են շարունակական ու տարեցտարի՝ առավել ընդգրկուն:Կարճ ժամանակ անց, ոչ մի հետք չի մնալու աղետի գոտի հասկացությունից.այս նպատակի համար արվում է հնարավոր և անհնարին ամեն ինչ:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ բարօրություն, բարեկեցություն և խաղաղություն: