Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ
21.06.2021
![](http://lori.mtad.am/files/n_pics/28940_s.jpg)
Սիրելի՛ բուժաշխատողներ,
առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
այսօր՝ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ, հնարավորություն ունենք առանձնահատուկ երախտագիտության զգացումով շնորհավորելու ձեզ ու կրկին գնահատանքի խոսքեր հնչեցնելու ձեր անձնուրաց աշխատանքի համար:
Այսօր առավել քան երբևէ ձեզ շնորհակալություն է հայտնում աշխարհի ողջ մարդկությունը, քանի որ երկիր մոլորակին պատուհասած համավարակի դեմ մղվող «կռվում» առաջամարտիկները հենց դուք եք եղել, սիրելի՛ բուժաշխատողներ:
Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի հերոսներն եք։ Ինչպես զինվորներն են կյանքի գնով պաշտպանում հող հայրենին, այնպես էլ դուք արդեն շուրջ երկու տարի անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։
Արցախյան 44-օրյա պատերազմում ևս դուք պայքարեցիք մեր փառապանծ զինվորների հետ կողք կողքի՝ սեփական կյանքը տալով մարտի դաշտում վիրավորված զինվորներին փրկելու համար: Խոնարհումս ձե՛զ: Հավերժ փա՛ռք մեր նահատակներին: Ձեր հիշատակը միշտ վա՛ռ կմնա մեր սրտերում:
Ձեր պայքարը շարունակվում է նաև հիմա, երբ անդուլ աշխատանքով, մասնագիտական բարձր գիտելիքների կիրառմամբ պայքարում եք, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող մեր զինվորները կարողանան լիարժեք կյանք վերադառնալ:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
ինձ իրավունք եմ վերապահում բոլոր լոռեցիների անունից երախտագիտություն հայտնելու ձեզնից յուրաքանչյուրին անհատապես՝առանձնահատուկ ընդգծելով Լոռու մարզի այն բուժաշխատողների նվիրումն, ովքեր ամենօրյա իրենց աշխատանքով օգնում են մեր հարազատներին, մտերիմներին, ընկերներին:
Շնորհակա՛լ ենք:
Նորից ու նորից շնորհավորում եմ, սիրելի՛ բուժաշխատողներ:
Մաղթում եմ, որ այսուհետ այլևս երբեք ստիպված չլինեք նման հոգեվիճակներում իրականացնելու ձեր աշխատանքը, մաղթում եմ ձեզ բազում ուրախ ակնթարթներ: