Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
04.06.2021
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ:
Այսօր դուք և ձեր ծնողները մեծ հուզմունք եք ապրում՝ հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող Վերջին զանգը, սակայն, ունի նաև մեկ այլ հրաշալի խորհուրդ ևս՝ այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման ավելի լայն ոլորտներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ծառայեցներու երկրի և ժողովրդի ապագայի կառուցմանը՝ իբրև մեր պետության արժանավոր քաղաքացիներ:
Անխոչընդոտ ու լուսավոր կյանքի ճանապարհ եմ մաղթում ձեզ, թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքները, ապրեք ու արարեք խաղաղ ու ծաղկուն հայրենիքում:
Հավատում եմ, որ դուք, կյանք մտնելով իբրև առավել ազատ, անկաշկանդ մտածողությամբ սերունդ, լիովին կարդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Շնորհավո՛ր Վերջին զանգ: