Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի և Երկրապահի օրվա առթիվ

07.05.2021

Սիրելի՛ լոռեցիներ,
Հայրենական Մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր
Ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ:
76 տարի առաջ մեր պապերը խորհրդային բանակի շարքերում հերոսաբար մասնակցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, ու այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չի խնայել։ Տվել ենք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ ենք պահել մենք, անմար են պահելու նաև մեր զավակները: Ունեցել ենք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության օրինակ, ոգեշնչել են սերունդներին, կերտել մեր երիտասարդների ոգու արիությունը:
Թերևս, չի եղել նաև մի լոռեցի ընտանիք, որը ռազմի դաշտ չի ուղարկել իր հարազատին, ու մեզնից յուրաքանչյուրն այսօր պատրաստ է հպարտությամբ պատմելու իր պապերի սխրագործությունների մասին:
Այո՛, մայիսը հայ ժողովրդի համար հաղթական ամիս է ու տարիներ անց հայոց հաղթական ոգին ու բազկի ուժը դրսևորվեց Շուշիի ազատագրման հաղթական պայքարում: Ցավոք, մեզ պարտադրված Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում, մենք դարձյալ կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մի կտորը, բայց վստահաբար կարող եմ ասել՝ հայ ժողովրդի համար հաղթական մայիսներն ու հաղթական տարիները դեռ առջևում են:
Մենք պետք է ստիպենք համայն աշխարհին հաշվի նստել մեզ հետ՝ որպես աշխարհի հզորագույն մի ազգի՝ իր հզոր տնտեսությամբ, մշակույթով ու ընտրյալ զավակների մտավոր ներուժով, իսկ դրա առաջնային գրավականը մեր միասնականությունն ու համախմբվածությունը պետք է լինի հանուն մեկ ընդհանուր նպատակի՝ Հայաստանի Հանրապետության:
Սիրելի՛ վետերաններ,
հայ ժողովրդի անձնուրաց զավակնե՛ր,
մեր հաղթանակներն ապացուցել են, որ հայրենասիրությունը նվիրում է, պայքար, զոհաբերություն:
Փա՛ռք նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում` փրկելով հող հայրենին: Խորին խոնարհումս ձեզ: Ձեր հերոսական անունները միշտ մեր ու հետագա սերունդների շուրթերին կլինեն:
Մեկ անգան ևս շնորհավորելով ձեզ ու բոլորիս Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15