Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Արամ Խաչատրյան. «Երկիր պիտի շենանցնենք, զարգացման ուղի պիտի անցնենք, միասին՝ թև-թիկունք դարձած, միասին՝ մեկս մյուսիս օգնելով ու սատարելով»

30.12.2020

Սիրելի՛ լոռեցիներ,
Ահա և պատմություն է դառնում 2020թ.-ը: Սովորաբար տարին ամփոփելիս խոսում ենք ձեռքբերումներից, կատարված աշխատանքներից, պարտավորվում ավարտել այն, ինչ չհասցրեցինք անել ընթացիկ տարում, խոստանում գալիք տարում շտկել բոլոր թերացումները՝ նախանշելով հաջորդ տարվա անելիքները: Ցավոք, մեր երկրում 2020թ.-ին տեղի ունեցած ծանր իրադարձությունները փոխում են նաև տարեմուտին հնչող ուղերձի բովանդակությունը, տրամաբանությունը: Ցավոք…
Բարեմաղթանքներն այսօր այլ են:
Նախ՝ ամբողջ աշխարհին պատուհասած համավարակը, ապա և դաժան պատերազմը մեզնից խլեցին ամենաթանկը՝ մարդկային հազարավոր կյանքեր, հազարավոր նպատակներ ու երազանքներ կիսատ մնացին: Չկան ամանորյա տրամադրութուններ, ուրախ, տոնական զարդարանք: Մենք այսօր համայն հայությամբ սգում ենք մեր զավակների կորուստը, հայրենքի մի մասի կորուստը:
Մի բան է սակայն մխիթարում, որ հայրենքի համար օրհասական պահերին բռունցքվել գիտենք, մեկս մյուսիս թև-թիկունք լինել գիտենք. վկայությունն այն հազարավոր բարեգործական ինքնաբուխ նախաձեռնություններն են, որոնք տարբեր անհատների ու կազմակերպությունների կողմից իրականացվեցին հող հայրենիին պատուհասած այս ծանր օրերին՝ միմիայն մեկ ուղերձով.
- Քո թիկունքն ամու՛ր է, զինվո՛ր, մենք քո կողքին ենք:
Շատ կարևոր է, սակայն, որ համախբված, միակամ լինենք նաև այսուհետ, որովհետև երկիր պիտի շենանցնենք, տներ պիտի կառուցենք, զարգացման ուղի պիտի անցնենք, միասին՝ թև-թիկունք դարձած, միասին՝ մեկս մյուսիս օգնելով ու սատարելով:
Սա՛ պետք է լինի գալիք տարվա մեր գլխավոր նպատակը, անշեղ ուղին:
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
Վստահ եմ, հավատում եմ՝ կրկին կվերածնվենք, ինչպես մեր հազարամյա պատմության բազմաթիվ ծանր և օրհասական պահերին ու կրկին կկերտենք մեր երկրի, զավակների ապագան՝ աշխարհին նվիրելով անգերազանցելի կոթողներ, հանճարներ, գիտական նվաճումներ: Ու աշխարհը նորից կխոսի հայի մասին, հայի անկոտրում կամքի մասին: Վստա՛հ եմ:
Թող գալիք 2021թ.-ը մեզ խաղաղություն բերի, միասնություն, կամք, ուժ և վճռականություն, մենք շատ ու շատ անելիքներ ունենք: Թող հայկական օջախներում մանկան բազմաթիվ ճիչեր լսվեն գալիք տարում. մեր հերոսները պե՛տք է վերածնվեն…
Խաղաղություն բոլորիս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15