Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
LՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.12.2020
Սիրելի լոռեցինե՛ր
Ավերիչ երկրաշարժի օրից արդեն 32 տարի է անցել, սակայն ծանր հիշողություններ շարունակում են ուղեկցել բոլոր նրանց,ովքեր վերապրել են անասելի ծանր այդ օրերը:
Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան ու երախտագիտություն հայտնելու աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց:
Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստեր կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց, դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից:
Վերջին երկու տարում աննխադեպ աշխատանք է իրականացվել այս խնդրի վերջնական լուծման ուղղությամբ և մինչև հաջորդ տարեվերջ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի ջանքերով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա:
Սիրելի՛ լոռեցիներ,
Ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով: