Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

03.12.2020

 Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների նկատմամբ և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված քայլեր իրականացնելու համար:

Այսօր շրջանառության մեջ են դրված հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները կարողանան լիարժեք իրացնել իրենց քաղաքական, քաղաքացիական, սոցիալական և մշակութային իրավունքները: Ու չնայած այս ամենին անելիքները դեռևս բազմաթիվ են:

Յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, պետք է ջանքեր չխնայի, որպեսզի սահմանափակ կարողությունների տեր անձինք լինեն հասարակության լիարժեք անդամներ:

Լոռու մարզում գործող Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը ևս, որի նախագահն ի պաշտոնե հանդիսանում եմ ես, բավականին ակտիվ գործունեությամբ փորձում է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և լուծման ճանապարհներ ուղենշում: Մեր նպատակն է, որպեսզի կարճ ժամանակ անց, հաշմանդամություն ունեցող անձանց հուզող բոլոր խնդիրները լուծում ստանան:

Վստահ եմ, հասնելու ենք դրան:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15