Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Ձեր սուրբ աղոթքներն ու անգին խորհուրդները թող ուղեկից լինեն մեր անպարտելի քաջերին
05.10.2020

Սիրելի՛ ուսուցիչներ
Արդեն 9 օր շարունակվող արցախյան գոյամարտը մոռացնել չի տվել Ձեր մասնագիտական օրը, քանզի մեծագույն է ձեր ներդրումը մեր հին ու նորագույն պատմության ընթացքում տոնվող բոլոր հաղթանակներում, մեր ազգի համար վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձություններում: Այսօր Ձեր կրթած ու դաստիարակած սերունդներն են առաջնագծում կռիվ տալիս մեր հող ու ջրի, մեր ինքնության պահպանման ու հավիտենականության իրավունքի համար: Այսօր մեր տղաները հերոսության անհավատալի սխրանքներ են գործում նաև Ձեր հերոսական դասերն իրենց սրտում ու մտքում կրելով: Շնորհակալ ենք ձեզ: Ձեր սուրբ աղոթքներն ու անգին խորհուրդները թող ուղեկից լինեն մեր անպարտելի քաջերին:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ
#ՀԱՂԹԵԼԵՆՔ
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ