Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

18.09.2020

Սիրելի՛ լոռեցիներ,
շնորհավորում եմ մեզ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:
Անկախության օրն, անկասկած, մեր երկրի տոնական օրացույցի ամենապայծառ ու կարևորագույն տոներից է: Հայաստանի անկախ պետականության վերակերտումը մեր ժողովրդի` 20-րդ դարավերջի ամենամեծ նվաճումն էր: Ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասունացել էր պետականության գաղափարը, ստեղծվել ազգային ինքնագիտակցությունը, և սա մեր ամենամեծ նվաճումներից մեկն էր:
Հանուն մեր պետության հզորացման, նրա միջազգային հեղինակության բարձրացման իրենց ջանքն ու եռանդն են ներդրել հայ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները՝ մտավորականները, զինվորականները, մշակույթի գործիչները, ուսանողները, շարքային քաղաքացիները, բոլորը:
Վստահ եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ոչինչ չի խնայի կայացած ու հզոր հայոց պետության համար: Վստահ եմ նաև, որ մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, որպեսզի անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան. չէ՞ որ այն ձեռք է բերվել հայոց հավաքական կամքի ու մարտիրոսված հայորդիների արյան գնով:
Հավերժ փա՛ռք նրանց:
Սիրելի՛ լոռեցիներ
Մեր անկախ պետականության կայացման տարիները լի են եղել բազում փորձություններով ու նաև հաղթանակներով, որոնք տրվել են բացառապես մեր ժողովրդի վճռականության ու հաստատուն կամքի շնորհիվ: Ընդամենը երկու տարի առաջ մենք ձեզ հետ միասին կարողացանք նվաճել իրական անկախությունը: Այսօր առավել քան երբևէ մեզնից յուրաքանչյուրն այլևս մեծ հավատով է լցված գալիք օրվա հանդեպ՝ վստահությամբ, որ սերունդների ապագան հուսալի ձեռքերում է:
Կեցցե՛ անկախությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07