Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
04.09.2020
![](http://lori.mtad.am/files/n_pics/26683_s.jpg)
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Առանձնակի հարգանք տածելով այս վեհ մասնագիտությունը կրող անձանց նկատմամբ՝ առանց վարանելու կարող եմ ասել, որ այս համակարգում աշխատում են անձնազոհ ու նվիրված մարդիկ:
Դուք շատ հաճախ սեփական կյանքի ու առողջության գնով եք իրականացնում ձեր մասնագիտական պարտքը, որն ամենից առաջ առաքելություն է:
Համակարգի նվիրյալների մասնագիտական բարձր գիտակցության, արժանապատվության շնորհիվ շատ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է եղել ոլորտային լուրջ արդյունքներ գրանցել, և այսօր այն ամենակայացածներից է մեր երկրում ու գնալով ավելի է կատարելագործվում:
Մարդիկ այսօր մեծ վստահություն ունեն ձեր նկատմամբ և մեկ ակնթարթ անգամ չեն կասկածում, որ առաջին իսկ ահազանգի դեպքում առանց վարանելու օգնության կհասնեք իրենց:
Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն: