Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
02.09.2020
![](http://lori.mtad.am/files/n_pics/26684_s.jpg)
Սիրելի արցախցինե՛ր
Աշխարհի տարբեր ծագերում ապրող ու արարող, ազատատենչ հայ ժողովուրդ
Բոլորիս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
1991թ. սեպտեմբերի 2-ին՝ 29 տարի առաջ, Արցախի բնակչությունը հռչակեց իր անկախությունը, ինչը մեծագույն իրադարձություն էր յուրաքանչյուր հայի համար: Ընդամենը օրեր անց իր անկախությունը հռչակեց նաև Հայաստանի Հանրապետությունը:
Պատմական իրադարձություններով լի այս օրերը անմոռանալի են մեր հիշողություններում. սա հայ ժողովրդի դարավոր երազանքների իրականացման ժամանակաշրջան էր, որը ոգեշնչեց մեր մարտիկներին՝ արյան գնով պայքարելու յուրաքանչյուր մետր հողի , ազատ Արցախում արցախցու ապրելու և արարելու իրավունքի համար :
Արցախը զարգացման ճանապարհին է, և այդ ուղին այլևս անկասելի է: