Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2020

 Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, Կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս տարի, ցավոք, համավարակով պայմանավորված` նոր ուսումնական տարին կմեկնարկի փոքր-ինչ ուշացումով։ Կոչ եմ անում այս իրողությանը նայել որպես մարդկությանն ուղղված մի մարտահրավեր, որը պետք է պատվով հաղթահարենք միասին և պահենք այս հրաշալի օրվա խորհուրդը: Վստահ եմ նաև, որ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի արդեն դասապրոցեսի մեկնարկին կարողանանք գործին լծվել ամենայն պատասխանատվությամբ և առավելագույն արդյունք ցուցաբերելելու վճռականությամբ: Սիրելի՛ Ծնողներ Ամենաջերմ բարեմաղթանքներս ուզում եմ հղել նախևառաջ առաջին դասարանցիներին ցանկանալով, որ ուսումնառության այս տարին նրանց համար լինի ամենահիշարժանն ու արդյունավետը: Նրանք գիտելիք ստանալու առաջին քայլերն են անելու, որը հիմքն է լինելու իրենց ապագայի։ : Դպրոցում ստացած գիտելիքները հետագայում դառնալու են հասուն կյանք մտնելու այցեքարտը: Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում կրթությանը: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն են: Ակնկալում եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի գիտելիքների, մասնագիտական հմտությունների խորացման և արժևորման ժամանակահատված: Օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ ուզում հղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց կարևոր առաքելությունը: Ցանկանանում եմ ձեզ աշխատանքային նոր լիցքեր ու եռանդ: Ձեր ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ: Վստահ եմ՝ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք: Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23