Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորանքը՝ ՀՀ ժողովրդական արտիստ,Վահե Շահվերդյանին

20.08.2020

Սիրելի և հարգարժան Վահե Շահվերդյան,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ձեր հոբելյանի՝ 75-ամյակի առթիվ։
Անուրանալի է Ձեր ավանդն ու ներդրումը հայ թատրոնի զարգացման պատմության մեջ։
Դուք Ձեր անցած ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհով նոր շունչ ու նոր ոգի եք տալիս այն բոլոր թատրոններին, որտեղ Ձեր փորձառությունն ու դրական էներգիան փոխանցելու հնարավորություն եք ունենում։
Ձեր ամբողջ կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ազնիվ ծառայության փայլուն դրսևորում է։ Ուրախալի է, որ մենք հնարավորություն ունենք ներկա լինելու Ձեր ստեղծագործական արարումներին, որոնք նոր բովանդակություն ու նոր մոտեցումներ են հրամցնում։
Ձեր բազմաթիվ բեմադրությունների լավագույն գնահատականը արդեն իսկ տվել ու շարունակում է տալ Ձեր հանդիսատեսը։ Սա, կարծում եմ, այն լավագույն արժևորումն է, որին ձգտում է ցանկացած արվեստագետ։
Մաղթում եմ արվեստագետի համար նպաստավոր ստեղծագործական ժամանակներ, բազմաթիվ նոր բեմադրություններ՝ ի շահ հայ թատերարվեստի և Լոռու մարզի մայր թատրոնի։ Եվ թող ծափողջույնների տեղատարափն ու հանդիսատեսի անմնացորդ սերն ու հարգանքը անպակաս լինեն Ձեզնից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27