Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
12.08.2020
Սիրելի՛ երիտասարդներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ:
Ինձ համար շատ ուրախալի է, որ երիտասարդներին նվիրված տոնը տարվա մեջ նշվում է երկու անգամ՝ նախ հայկական, ապա նաև՝ միջազգային տոնացույցով։
Երիտասարդ մարդկանց գիտելիքներից, ձգտումներից, աշխատասիրությունից ու հայրենասիրությունից է կախված մեր հայրենիքի ապագան: Այսօրվա երիտասարդությանն սպասվում է լրջագույն աշխատանք պետականության ամրապնդման, զարգացման, հասարակական նոր նվաճումների, պատմական հարուստ եւ մշակութային արժեքների պահպանման գործում:
Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ վստահ լինելով, որ դուք լավագույններից մեկը կլինեք ձեր նախընտրած մասնագիտություններում։
Ապագան ձերն է ու ձեզնից է կախված՝ ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա օրը: Վստահ եմ՝ որ մեր հայրենիքը ապահով ձեռքերում է, որովհետև ձեզնից շատերի հետ ամենօրյա շփումներում՝ հպարտանալու, ինչու չէ նաև՝ հուզվելու բազմաթիվ առիթներ եմ ունենում ու բարեմաղթում՝ ձգտեք առավելագույնին, եղեք նպատակասլաց։
Որպես մարզի ղեկավար, ընկեր, բարեկամ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ եւ մաղթում հաստատակամություն' ձեր կյանքի կարեւորագույն նպատակներին հասնելու համար:
Հաջողություննե՛ր բոլորիդ: