Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
07.08.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
Հարգելի շինարարնե՛ր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Սա ևս մեկ հրաշալի առիթ է` արտահայտելու մեր ակնածանքն և երախտագիտությունը ձեր հանդեպ: Շինարարի մասնագիտությունն այն եզակիներից է, որը վայելում է մեր ժողովրդի անվերապահ սերն ու հարգանքը: Ձեր ուժերով կյանքի են կոչվում մի շարք պետական ծրագրեր, վերականգնվում են պատմամշակութային արժեքներ, նորոգվում են ճանապարհներ, կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքներ: Կառուցելը հայ մարդու համար կենսական պահանջ է՝ աշխարհի որ երկրում էլ նա ապրելիս լինի. ձեր ձեռքերով կերտված մշակութային գոհարները, շենք-շինությունները, ճանապարհները դարեր շարունակ զարդարել են ոչ միայն մեր պատմական հայրենիքը, այլև աշխարհի շատուշատ քաղաքներ:
Այս տոնն առիթ է առանձնակի երախտագիտությամբ հիշելու շինարարների այն սերունդներին, ովքեր Լոռվա գյուղաքաղաքներից կերտել են արդյունաբերական հզոր կենտրոններ, շենացրել են գյուղեր, ովքեր աղետալի երկրաշարժից հետո մեր ավերված քաղաքներին ու գյուղերին, մեր բնակավայրերին նուր շունչ ու կենդանություն են հաղորդել: Աղետի գոտում վեր բարձրացող ամեն մի շինություն սերունդներին է փոխանցում կառուցող շինարար-վարպետի անունը:
Վստահ ենք, որ մեր բնօրրանում երբեք չի լռելու շինարարի մուրճի ձայնը՝ շարունակելով շենացնել մեր երկիրը:
Կրիկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ, ուժ և եռանդ: