Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՏՈՆԻ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
20.07.2020
Սիրելի՛ ալավերդցիներ.
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սիրելի ծննդավայրին նվիրված տոնի, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ:
Ալավերդի քաղաքը ծնունդ է առել ու զարգացել` որպես արդյունաբերական քաղաք: Ալավերդցին միշտ առանձնացել է իր աշխատասիրությամբ, բարությամբ ու ազնվությամբ,իսկ Ալավերդին՝ հետաքրքիր ավանդույթներով ու կոլորիտով: Ու ինձ համար՝ որպես մարզի ղեկավար, շատ կարևոր է, որ այս բնակավայրի համն ու հոտը երբեք չկորչի, որ ալավերդցին հեռու լինի բոլոր տեսակի հոգսերից, որ ապրի արժանապատիվ կյանքով:
Սիրելի՛ ալավերդցիներ
Վստահեցնում եմ`այսօր արդեն լուծելի են անգամ ամենաանլուծելի թվացող խնդիրները, բավական է միայն համախմբված լինել,իսկ այդ հարցում, համոզված եմ, մենք վճռական ենք:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաև հանքագործներին և մետալուրգներին:Մենք հպարտանում ենք, որ Լոռին համարվում է մետաղամշակման հնագույն օջախներից մեկը, իսկ լոռեցի մետալուրգներն ու հանքագործները՝ լավագույններից են ամբողջ հանրապետությունում:
Կրկին անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ բոլորիդ բարեկեցություն և խաղաղություն: