Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ
15.07.2020

Սիրելի՛ սպիտակցիներ
Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է «Սպիտակի օր» տոնակատարությունը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
Սպիտակցին մշտապես առանձնացել է իր հաստատակամությամբ, տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի կարողացել ծնկի բերել ձեզ: Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել՝ նոր շունչ առնելով: Դուք կարողացել եք ուժ գտնել և կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:
Հավատացնում եմ ձեզ՝ դժվարությունները խոր անցյալում են: Նոր Հայաստանի կառավարությունը պատրաստ է անելու ամեն ինչ, որպեսզի այս քաղաքում, ինչպես և մեր մարզի, երկրի յուրաքանչյուր բնակավայրում խնդիրներ չլինեն և յուրաքանչյուր քաղաքացի ապրի ծաղկուն երկրում՝ հոգսերից զուրկ:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ բարօրություն, բարեկեցություն և խաղաղություն: