Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

05.07.2020

 Սիրելի՛ լոռեցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին:
Մեր երկրում տեղի ունեցած և շարունակվող աննախադեպ իրադարձությունները միտված են երկրի գլխավոր օրենքի պաշտպանությանը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:
Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է, և Նոր Հայաստանի իշխանությունները հասարակության աջակցությամբ շարունակում են իրավական դաշտի բարեփոխումներն ու անկախ դատական համակարգի կայացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, իսկ այստեղ բնակվող յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իրավունքներն ու ազատություններն՝ առավել պաշտպանված:
Անտարակուսելի է, որ բոլորս պետք է պատասխանատվության զգացում ունենանք մեր երկրի ապագայի նկատմամբ ու յուրաքանչյուրս մեր չափով ամեն օր աշխատենք այդ ապագան ավելի լավը դարձնելու համար:
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23