Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է 2020թվականի ամառային զորակոչը

01.07.2020

Սիրելի՛ զորակոչիկներ, այսօրվանից ու այսուհետ դուք ոտք եք դնում ձեր կյանքի ամենապատասխանատու և նշանակալի շրջափուլ, որն, անշուշտ, լի է լինելու բազմաթիվ ձեռքբերումներով ու փորձություններով:
Սակայն ուզում եմ՝ վստահ լինեք՝ յուրաքանչյուր փորձություն հաղթահարելի է, եթե կա ամուր կամք ու վճռականություն: Իսկ այն, որ դուք ունեք թե՛ մեկը և թե՛ մյուսը, մենք վայրկյան անգամ չենք կասկածում:
Տղանե՛ր,
Վստահ եմ, որ քաջ գիտակցում եք հայրենիքի պաշտպանության գործին անվերապահորեն մասնակցելու կարևորությունն ու մշտապես բարձր եք պահելու հայ զինվորի, տղամարդու բարձր անունը, քանզի աշխարհում չկա ավելի նվիրական ու վեհ զգացողություն, քան հայրենիքի հանդեպ սերն է:
Այսօրվանից հուզումնառատ շրջափուլ է նաև ու հատկապես ձեր ծնողների համար: Ուզում եմ նրանց մաղթել համբերություն և հավատացնել. պետության համար ձեր զավակները բացառիկ արժեք են: Դուք ինքներդ ամեն օր ականատես եք լինում բանակի առողջացման գործընթացին. բանակ, ուր այլևս տեղ չունի հովանավորչությունն ու կոռուպցիան, ուր թանկ է յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը:
Սիրելի՛ զորակոչիկներ,
Մաղթում եմ, որ Հայոց բանակում ձեր ծառայությունն անցնի խաղաղ ու անվրդով, որ ձեր ծնողները, ձեր բոլոր հարազատները ձեզնով հպարտանալու բազմաթիվ առիթներ ունենան, որ միմիայն բարի լուրեր ստանանք ձեր անբասիր ծառայության մասին, իսկ ձեր վերադարձը դառնա իսկական տոն:
Տոն՝ բոլորիս համար:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07