Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ Ուկրշին տնակային ավանի՝ սելավաջրերի հոսքից տուժած 3 ընտանիքի ֆինանսական աջակցության կցուցաբերվի

29.06.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունիսի 29-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:
Գ. Մարկոսյանը մասնավորապես ներկայացրեց իր համակարգմամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտում առկա մի շարք հարցեր:
Անդրադառնալով արտաքին կապերի ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ փոխմարզպետը տեղեկացրեց, որ համագործակցության ակտիվացման նպատակով քույր մարզ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան նահանգին առաջարկությունների փաթեթն արդեն ուղղարկվել է, Ռումինիայի Հարգիտա նահանգին ուղղված փաթեթը կառաքվի առաջիկա օրերին:
Գ. Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց մարզում իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ ևս՝ նշելով նաև, որ այս ուղղությամբ բանակցությունները մի շարք միջազգային կառույցների հետ շարունակվում են:
Մարզի ղեկավարին ներկայացվեցին համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես տեղեկացվեց, որ պատշաճ վերահսկողություն է իրականացվում Պարետի ցուցումների կատարման ուղղությամբ:
Նշվեց, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 616 է, որոնցից առողջացել են 348-ը: Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 7: Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 261 քաղաքացի, որոնցից 56-ը հոսպիտալացված են, իսկ 205-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 674 քաղաքացի:
Նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականի հետ կապված տեղեկացվեց նաև, որ Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից առավել տուժած 3 ընտանիքի ֆինանսական աջակցության տրամադրումը ընթացքի մեջ է:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համար օրախնդիր ոլորտային մի շարք այլ հարցերի ևս:
Տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07