Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

27.05.2020

 Սիրելի՛ լոռեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ
Մայիսի 28-ն, անկասկած, մեր պատմության ամենապայծառ էջերից է: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ: 1918թ. մայիսին հայ ժողովուրդն իր հերոսական կեցվածքով կարողացել է կերտել այս հաղթանակները և վերականգնել կորսված անկախությունն ու պետականությունը: Սա պատմական լուրջ հեղաշրջում է եղել առաջին հերթին հայ ազգի գիտակցության մեջ:
Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը:
Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու համար մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև լոռեցիները և մենք
այսօր հպարտությամբ ենք նշում, որ մեր հերոսական նախնիները քաջաբար են կռվել Ղարաքիլիսայի մատույցներում:
Այդ պատմական հերոսամարտերը վերադարձրել են հայ զինվորականի փառքը, մեր ժողովրդի հույսն ու հավատը՝ ապագայի հանդեպ:
Հուսահատության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ է գտել մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան:
Ու պատահական չէ, որ հետագայում հայ ազգի մարտական անկոտրում ոգին դրսևորվեց ղարաբաղյան մարտերում ու հետո նաև՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Գլուխ խոնարհելով հայ քաջորդիների անմար հիշատակի առջև՝ ուզում եմ բոլորիս մաղթել խաղաղություն ու հաջողություններ, իսկ սահմանին կանգնած հայ զինվորին՝ նաև ուժ և վճռականություն՝ կատարելու իրենց սուրբ պարտականությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Մենք նաև խորապես գիտակցում ենք, որ հաղթանակները նույնպես պաշտպանել է պետք, իսկ դրան կարող է նպաստել Հայոց բանակի շարունակական հզորացումը, սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, տնտեսապես հզոր երկիր ունենալը, ինչին և այսօր միտված է պետական քաղաքականությունը: Այդուհանդերձ, այդ հարցում մեզնից յուրաքանչյուրը ևս իր չափով պետք է ներդրում ունենա:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13