Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
15.05.2020
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առթիվ:
Պետության հասարակական, քաղաքական կյանքում անչափ կարևորվում է ուսանողության, երիտասարդության դերը, քանի որ յուրաքանչյուր պետության մասնակցությունը համաշխարհային արագընթաց զարգացումներում պայմանավորված է գիտելիքներով հարուստ և բանիմաց երիտասարդներով:
Երիտասարդները յուրաքանչյուր պետության հենասյունն են, երկրի ներկան ու ապագան, ու կրթական բարձր մակարդակով երիտասարդները միայն կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին:
Մեր երիտասարդներն ապրում են մի ժամանակաշրջանում, երբ գիտելիքը նորովի է արժևորվում: Կրթության ոլորտում յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է լինել ակտիվ և ներգրավված կրթական բոլոր գործընթացներում:
Նոր իշխանությունները մեր երկրի համար այս կարևոր շրջափուլում հնարավորություն են տվել ձեզ մասնակից դառնալու մեր հայրենիքն առավել ծաղկուն դարձնելու, առանց կոռուպցիայի և հովանավորչության, զարգացած տնտեսությամբ Հայաստանի Հանրապետություն ձևավորելու կարևորագույն գործընթացին: Ու պատահական չէ, որ մեր երկրի համար ամենապատասխանատու ոլորտներից շատերը վստահված են հենց երիտասարդ կադրերին:
Սիրելի՛ երիտասարդներ
Մաղթում եմ ձեզ հաստատուն կամք, հաջողություններ ուսման մեջ և անձնական կյանքում: