Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

15.05.2020

 Հարգելի՛ բարեկամներ
Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Թանգարանների դերը բացառիկ ու կարևոր է յուրաքանչյուր պետության համար ու ժողովրդի կյանքում: Պահպանելով պատմության ու մշակույթի արժեքները, կապելով անցյալն ու ներկան՝ թանգարանները սերունդներին են փոխանցում ժամանակն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը:
Մեր մարզը հարուստ է այդ առումով. մարզում գործում են կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական և տուն-թանգարաններ ու դրանք սիրելի վայր են ոչ միայն մեզ՝ լոռեցիներիս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև աշխարհի տարբեր ծայրերից Լոռի ժամանող շատ ու շատ զբոսաշրջիկների համար: Դրանք մեր նախկին, ներկա ու գալիք սերունդների հոգևոր գանձարաններն են:
Մեր թանգարաններում տեղ գտած բացառիկ արժեքները, ինչպես հարկն է պահպանելու, փոխանցելու և ներկայացնելու հարցում անգնահատելի է թանգարանային գործի մասնագետների ու թանգարանների աշխատակիցների դերը, ովքեր նաև անցյալի արժեքների պահպանման վկաներն են, իրենց գործի նվիրյալները, ինչի համար, օգտվելով օրվա խորհրդից, նաև իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում: Վստահ եմ, որ այդ պատասխանատու գործը դուք պատվով են կատարում՝ մշտապես ներդնելով նոր ու առաջավոր մեթոդներ:
Կրկին շնորհավորում եմ՝ մշակութային կարևոր այս տոնի առթիվ, մաղթում, որ արվեստի այս օջախները այցելուների պակաս երբեք չունենան, համալրվեն ու հարստանան նոր արժեքներով, լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13