Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ
15.05.2020
Հարգելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ լոռեցիներ
ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Փոխադարձ հավատարմությունը, սերը, հարգանքը, ծնողների նկատմամբ՝ ակնածանքը, բարիք գործելու, հանրությանը պիտանի լինելու հատկանիշներն են ընկած այս գեղեցիկ օրվա հիմքում: Այս ավանդույթներն առավել արմատացած են հայկական ընտանիքներում ու մեզ են փոխանցվել դարերի խորքից: Գաղտնիք չէ, որ կրթօջախում ստացած գիտելիքներն ի զորու չեն փոխարինելու վաղ մանկությունից ընտանիքում ստացած դաստիարակությանն ու աշխարհաճանաչողությանը:
Շատ կարևոր է, որ մենք սրբորեն պահպանենք ավանադույթներն ու հավատարիմ մնանք մեր ակունքներին, քանզի ամուր ընտանիքները կայացած պետության հիմքն են:
Հարգելի՛ բարեկամներ,
ընտանիքի նկատմամբ պետական հոգածությունը մեր երկրի առաջնահերթ խնդիրներից է, և դա իրականացվում է հնավորությունների լիարժեք սահմանով: Պետական կառույցները, ինչու չէ նաև՝ հանրությունն առանձնակի արժևորում են այն ընտանիքներին ու նրանց զավակներին, որոնք արդար աշխատանքով են շենացնում իրենց օջախն ու երկիրը, հայրենասեր են ու հոգատար մեկը մյուսի հանդեպ:
Համերաշխություն, սեր, բարեկեցություն ու բազում մանկական ճիչեր եմ մաղթում մեր ընտանիքներին: