Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ

08.05.2020

Սիրելի՛ լոռեցիներ,
Հայրենական և Արցախյան պատերազմների հարգելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր և ազատամարտիկնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Հայրենական մեծ պատերազմը եղել է 20-րդ դարում մեր ժողովրդի ինքնահաստատման և լինելիության փորձաքարը:
Հայորդիները ևս մեծ ու անուրանալի ավանդ են ունեցել` մոտեցնելով հաղթանակի օրը: Պատերազմի բովով են անցել նաև բազմաթիվ լոռեցիներ:
Թերևս, չի եղել մի լոռեցի ընտանիք, որը ռազմի դաշտ չի ուղարկել իր հարազատին, ու մեզնից յուրաքանչյուրն այսօր պատրաստ է հպարտությամբ պատմելու նրանց սխրագործությունների մասին:
Մեր մանկության հեքիաթը ձեր հերոսական պատմություններով է կերտվել. սիրելի՛ վետերաններ, ու ձեր սխրանքն է, որ ներարկվել է սերունդների մեջ՝ շատ տարիներ անց հաղթական պայքար մղելու արցախյան գոյամարտում:
Այո՛, մայիսը հայ ժողովրդի համար հաղթական ամիս է: Այն մեր ժողովրդի ազատատենչ ոգու, պայքարի վավերագիրն է:
90-ական թվականներին հայրենիքի պաշտպանությունը կրկին դարձավ օրախնդիր: Մեզ նետված մարտահրավերը նաև փորձաքար էր. հայ տղաները դարձան ազատամարտիկ և հայոց նորօրյա բանակի առաջին զինվորները:
28 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմի հաղթական օրն ազատագրվեց Շուշիի բերդաքաղաքը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին` հայ հերոսների արիությամբ և փայլուն մարտավարության շնորհիվ մայիսի 9-ին Շուշիում մեր տղաները կրկնեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը: Մեր հաղթանակները կրկին ապացուցեցին, որ հայրենասիրությունը նվիրում է, պայքար ու հերոսացում: Փա՛ռք նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում` փրկելով հող հայրենին և նվաճելով խաղաղ ապրելու մեր իրավունքը:
Հայոց բանակում ծառայող մեր տղաներն այսօր էլ քաջ գիտակցում են, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրենց սուրբ գործն է, և դա ապացուցում են ամեն օր նաև իրենց կյանքի գնով:
Սիրելի՛ վետերաններ,
արցախյան հերոսամարտի մասնակիցնե՛ր,
հայ ժողովրդի անձնուրաց զավակնե՛ր,
բոլոր ժամանակների մեր հերոսնե՛ր.
Մեկ անգան ևս շնորհավորելով ձեզ ու բոլորիս Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, արևշատություն, բարեկեցիկ կյանք, խաղաղ երկինք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07