Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

30.04.2020

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, լրագրողնե՛ր
Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Մամուլն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուրիս կյանքում և գաղտնիք չէ, որ պետության համար ևս՝ որպես արտահայտվելու և մտածելու ազատության հնարավորություն, այն հանդես է գալիս իբրև ժողովրդավարության մակարդակի ու մարդու իրավունքների կարևոր ցուցիչ:
Մամուլի ազատությունը մի հնարավորություն է, որը պետք է օգտագործվի ոչ թե ի չարս, այլ ի բարօրություն մեր պետության՝ կարևոր խնդիրների բարձրաձայնման նպատակով: Հետևաբար, չափազանց կարևոր է ոչ միայն ազատ գործելու և արտահայտվելու հնարավորություն ունենալը, այլև դրանք չչարաշահելը: Որովհետեւ հասարակություն մեջ մամուլն ընկալվում է որպես համաձայնության ու հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման և համախմբման ազդեցիկ միջոց:
Իմ ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում չափազանց բարձր եմ գնահատում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը, նրանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում, ուստի վստահ եմ, որ մեր լրատվամիջոցները միշտ պատվով կկրեն իրենց կոչումը՝ գրիչն ու սուր միտքը ծառայեցնելով բարի ու արդար նպատակների:
Այսօր, երբ տեղեկատվությունն ավելի ու ավելի մեծ դեր է ստանձում, երբ ժամանակակից տեխնոլոգիաները մամուլի զարգացման համար նոր ուղիներ ու հնարավորություններ են բացում, լրատվամիջոցների սկզբունքայնությունից, լրատվության հավաստիությունից և հասարակության մեջ ունեցած վարկանիշից շատ բան է կախված: Լրատվամիջոցները ձևավորում են տեղեկատվական մի միջավայր, որտեղ առկա տրամադրություններն անմիջականորեն են ազդում ողջ հասարակության ու երկրի մթնոլորտի վրա:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ լրատվական դաշտի ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07